28-ամյա աղջիկն աշխարհի ամենալավ աշխատանքն է ստացել
ԱշխարհԱվստրալիայի 28-ամյա բնակչուհի Սորել Ամորը ստացել է տուրիստական ընկերության կողմից հայտարարված «աշխարհի ամենալավ աշխատանքը» մրցանակը։ Այս մրցանակի համար դիմել էին 17 հազար մարդ։
Համաձայն պայմանագրի՝ նոր աշխատակիցը պետք է երեք ամսվա ընթացքում 12 շքեղ հանգստավայրեր այցելել, իսկ նրա գրպանի ծախսի համար տրամադրվել է 40 հազար դոլար, իսկ նա ընկերակցության համար կարող էր տանել ընկերոջը։
Ըստ աղջկա՝ նրան ամենաշատը տպավորել է Շոտլանդիայի ամրոցով, Բալիի, Իսպանիայի, Կոստա-Ռիկայի և Չինաստանի հանգստավայրերով։ Նա այս ընթացքում ամենալավ հյուրանոցներում է մնացել։