Էմիլի Ռատայկովսկին նոր կիսամերկ լուսանկարներ է հրապարակել
LifeԵթե դրսում մինուս երեսուն է, այցելեք Էմիլի Ռատաժկովսկու Instagram ու միանգամից կշոգեք՝ ասես հայտնվելով արեւադարձային կղզիներում, որտեղ էլ հենց սուպերմոդելն ուղեւորվել է Երախտագիտության օրը նշելու։
Մինչ մնացած հանրահայտ մարդիկ ընտանեկան լուսանկարներ են հրապարակում, Էմիլին, ի ուրախություն իր 15 մլն բաժանորդների, մի քանի կրքոտ լուսանկար է հրապարակել, եւ մեր երեւակայությունը վերջնականապես բորբոքելու համար՝ աղջիկը նաեւ տեսագրություն է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է նա նշել տոնը։
Պարզ է, որ մենք չէինք կարող առանձին չանդրադառնալ «ա լյա Էմիլի» տոնակատարությանը, քանի որ նրա հրապարակումներն իրոք անտարբեր թողնել չեն կարող։