Պուտինի ստվերը Բրյուսելում
ԱշխարհԱռաջին / Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գագաթնաժողովի ավարտից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի մի քանի հարցերի:
Այնպիսի տպավորություն է, որ Սարգսյանը ամեն կերպ փորձել է պաշտպանել Վլադիմիր Պուտինին՝ 2013-ի Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի վիժեցման պատասխանատվությունը հասցեագրելով Եվրամիությանը: Իհարկե, տեղին կարող է լինել նաև հակառակ պնդումը, որ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը գոնե պաշտպանել ռուսական կողմի հնարավոր ոտնձգություններից: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանի խոսքը համոզիչ չի հնչում:
«Նախ, այստեղ խոսք գնաց այն մասին, որ մենք որոշակի ժամանակ ենք կորցրել և այլն, բայց Եվրամիության խորհրդի նախագահի, խորհրդարանի նախագահի և հանձնաժողովի նախագահի ներկայությամբ ես ասացի, որ այն ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ Եվրամիությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ թերևս ծաղրելով հասարակությանը, որովհետև նույնիսկ քաղաքականության մասին ընդհանուր պատկերացումներ ունեցող մարդիկ հասկանում են, որ երկիրը միաժամանակ չի կարող լինել երկու մաքսային միության անդամ:
շարունակությունը՝ կայքում