Ինչու է ձվի գինը կտրուկ բարձրացել. մանրամասներ
ՏնտեսությունԺողովուրդ / Հայաստանում ձվի գնագոյացման շուրջ ArmLur.am-ը պարզաբանում է խնդրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Ի պատասխան մեր հարցադրման` ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը նշեց. «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը օրենքով վերահսկողություն է իրականացնում միայն այն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Հարկ եմ համարում նաև նշել, որ Հանձնաժողովը գների կարգավորման կամ վերահսկողության մեխանիզմ չունի, պարզապես այս կամ շուկայում տեղիունեցող գնային փոփոխությունները կարող են ուսումնասիրվել՝ պարզելու, արդյոք տեղի ունեցած փոփոխությունները համահունչ են միջազգային գնաճին, ձեռքբերման գներին և այլն: Ինչպես գիտեք, Հանձնաժողովը շաբաթական երեք անգամյա կտրվածքով մայրաքաղաքի գերիշխող սուպերմարկետներում իրականացնում է մոնիթորինգ: Ինչ վերաբերում է ձվի և շուկային, ապա նախ նշեմ, որ ձվի դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները բացարձակ անհիմն են, նման խնդիր գոյություն չունի և այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով ինչ նախկինում:
շարունակությունը՝ կայքում