Շղթայական գնաճը սկսեց
ՏնտեսությունԼրագիր / Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է: Վերջին օրերին թանկացել են ձուն, կարագը, բենզինը, բանջարեղենը, պանիրն ու կաթնամթերքը:
«Բենզինն այսօր 10 դրամով էլ թանկացավ: Դա շղթայական ռեակցիա է տալիս, մի ապրանքի թանկացումը սկսում է անդրադառնալ մյուս ապրանքների վրա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գներն օրեցօր թանկանում են:
«Մեծ պահանջարկ ունեցող գրեթե բոլոր ապրանքները թանկացել են, և այդ միտումը շարունակվելու է: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում, որովհետև երկրում սոցիալական վիճակը լավ չէ, էլ ավելի կվատանա, անապահով խավն ավելի վատ վիճակում կհայտնվի»,- հավելեց մասնագետը:
Չիլինգարյանն ասաց, որ իրենք հաշվակներ են արել՝ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ այսօր կարագը թանկացել է 80-100 տոկոսով, միսը թանկացել է 10-20 տոկոսով, պանիրը մոտ՝ 20 տոկոսով:
շարունակությունը՝ կայքում