Մարտա Կիրակոսյանի նոր ֆոտոշարքը փողոցային ոճում
Life
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին։ Երգչուհին պատմեց, որ ֆոտոշարքն առանց առիթի է արել, պարզապես առաջարկ է ստացել լուսանկարիչ Լոնից և համաձայնել։
Փողոցային ոճում արված լուսանկարներում Մարտան ներկայանում է իր ընտրած հագուստներով։ «Իմ ոճով միշտ ինքս եմ զբաղվել։ Ես հատուկ չեմ զբաղվում իմ ոճով, ուղղակի հագնում եմ այն, ինչ ինքս եմ ուզում»,– ասաց երգչուհին, ում համար street style–ն ամենասիրելին է։
Երևանում արված ֆոտոշարքից դժվար է հասկանալ, որ այն արվել է Հյուսիսային պողոտայի տարածքում։ «Ֆոտոշարքը Երևանում ենք արել, սակայն ի սկզբանե ուզում էինք Երևանն այլ կերպ ցույց լուսանկարներում, որպեսզի ոչ լուսանկարները հայկական լինեն։ Շատ երկար չենք մտածել, ավելի շատ տեղում արագ կողմնորոշվել ենք ու իրականացրել այն։ Ֆոտոշարքի գաղափարը լուսանկարչինն էր»,– պատմեց Մարտան։
Ինչ վերաբերում է երաժշտական գործունեությանը, երգչուհին ասաց, որ նորություններ ունենալու դեպքում, անպայման, կպատմի դրանց մասին։ Առայժմ զբաղված է Երգի թատրոնի ամանորյա ներկայացումների նախապատրաստական աշխատանքներով։





