Ռուսաստանը կորցրեց դոմինանտությունը Ղարաբաղում
ՔաղաքականությունԼրագիր / Եվ այնուամենայնիվ, նոյեմբերի 24-ին Հայաստանի համար գլխավոր որոշումը ոչ թե Բրյուսելում է կայացվել, այլ Վարշավայում: Լեհաստանի Սեյմը բանաձեւ է ընդունել՝ ողջունելով Լեհաստանի հայ համայնքին Կազիմիր արքայի կողմից արտոնություններ տալու 650-ամյակը:
650 տարի առաջ Կոնստանդնուպոլիսը դեռ չէր ընկել: Մեկ ամիս առաջ նման բանաձեւ է ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը՝ միաձայն ու ծափահարություններով: Լեհաստանը ողջունում է Հայաստանի վերադարձը եվրոպական ընտանիք:
Հատկանշական է, որ նույն օրը Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ԵՄ հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Հայաստանում չէին թաքցնում ուրախությունն այդ կապակցությամբ: Համաձայնագիրը պատմական է անվանվել:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը դա անվանում է Հայաստանի վերադարձ քրիստոնեական եվրոպական քաղաքակրթություն, որին Հայաստանը դարեր շարունակ մաս է կազմել եւ որը խզվել էր ռուս-թուրքական պայմանագրերով:
շարունակությունը՝ կայքում