Հայերեն


Խաղեր՝ Կարեն Կարապետյանի թիկունքում․ պարզաբանում է Արամ Սարգսյանը

Բաց մի թողեք

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, կառավարությունում փոփոխությունները որքանո՞վ են նպատակահարմար այս ժամանակաշրջանում, երբ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել, որից հետո նոր կառավարություն պետք է ձևավորվի։ Ի՞նչ արդյունք կարող է սա տալ։

– Ես, անկեղծ ասած, ձեր հարցի պատասխանը չունեմ, դրա պատասխանը պետք է Սերժ Սարգսյանը տա։ Ես սպասելիքներ չունեի նախորդ կառավարությունից, առավել ևս՝ չունեմ այս կառավարությունից, որովհետև այստեղ հստակ ռուսական հետք եմ տեսնում։ Ընդհանրապես, գործող Սահմանադրությամբ՝ կառավարության ղեկավարը երկրի նախագահն է, և վերջնական որոշողն ու ստորագրություն դնողն ինքն է, առավել ևս՝ վարչապետն այլևս լիազորություններ չունի ուժային նախարարների նշանակման խնդրում, նույնիսկ առաջարկման առումով, և այս տեսակետից որևէ վարչապետի փոփոխություն որևէ նոր բան չի բերելու։ Այն, որ նոր վարչապետն ասում է, թե ինքը համակարգային փոփոխություն է անելու, սա ուղղակի ծիծաղելի է։

Ի՞նչ է նշանակում՝ համակարգային փոփոխություն։ Նման բան ասողը նախ՝ պետք է համակարգին անուն տա, ինչպիսի՞ն է համարում ինքն այս համակարգը։ Օրինակ, ես այս համակարգը համարում եմ հետամնաց ու եվրասիական և գտնում եմ, որ համակարգային փոփոխություն կլինի այն դեպքում, երբ մենք հրաժարվենք Եվրասիական միությունից, ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, սկսենք ընդունել եվրոպական արժեքներին բնորոշ օրենքներն ու նորմերը, ու դրանով անցում կատարենք դեպի եվրոպական համակարգ։ Պարզ օրինակը մեր հարևան Վրաստանն է, որ քայլ առ քայլ առաջընթաց է ապահովում։

Կան քաղաքական կուսակցություններ և ուժեր, որոնք, «համակարգային փոփոխություններ» ասելով՝ հասկանում են, որ կարող ենք մնալ ԵՏՄ-ում, բայց այս համակարգը համարում են քրեաօլիգարխիկ և գտնում են, որ բավարար է քրեաօլիգարխիայի դեմ պայքարել, փոխել այդ մարդկանց, հավասար պայմաններ ստեղծել, և նույն ԵՏՄ համակարգում կարող ես գործունեությունդ շարունակել և երկրիդ վիճակը բարելավել։ Սրանցից ո՞ր մեկի կողմնակիցն է Կարեն Կարապետյանը կամ որո՞վ է շարժվելու։ Առաջինը չի կարող, որովհետև ինքը հստակ ռուսական ազդեցության մարդ է, եթե չասեմ՝ նրանց կողմից ուղարկված։ Երկրորդը չի կարող անել, որովհետև դրա ներուժը չունի, որոշողը նախագահն է, իսկ նա երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, առավել ևս՝ առաջիկա ընտրությունների շեմին։

Հետևաբար՝ այս փոփոխություններն առոչինչ են, ոչինչ չբերող, ոչինչ չտվող, իմիտացիա։ Շատ ավելի վտանգավոր երևույթներ կարող են լինել այս փոփոխությունների ետևում, եթե իսկապես նրա թիկունքում կանգնած լինի աշխարհաքաղաքական խաղը, իսկ այդ խաղը, ցավոք սրտի, կա, ես տեսնում եմ։ Այսօր մրցակցությունը ոչ միայն Սիրիայում և Թուրքիայում է։ Բևեռների մրցակցությունը նաև մեր տարածաշրջանում է։

Եվ ռուսական կողմը, տեսնելով, որ այստեղ իր արժեքները կրողների, իր համակիրների քանակը կտրուկ նվազում է, ավելին՝ Հայաստանում ի հայտ է գալիս ռուսաֆոբիա, դրանից ելնելով՝ որոշակի քայլեր է անում առաջիկա ընտրություններին ընդառաջ, և, ես չեմ բացառի, որ որոշ ժամանակ հետո Կարեն Կարապետյանը դառնա ընդդիմադիր, իր շուրջը համախմբի ռուսական ազդեցության մնացած ընդդիմադիր ուժերին, կիրառվի Իվանիշվիլու մոդելը Հայաստանում։

Արդյունքում՝ կունենանք ռուսական ազդեցության իշխանություն և ռուսական ազդեցության ընդդիմություն, որին ժողովուրդը կասի՝ ա՛յ, փող ունի, փորձ ունի, եկեք իր շուրջ համախմբվենք, այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանի հետ էր այդ խնդիրը տարվում, և վերածվի այս երկու բևեռների բանավեճի, ոչ թե քաղաքակրթական ընտրության բանավեճի։ Սա կլինի ամենավատ տարբերակը։ Բայց ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր գտնում են, որ Հայաստանն ավելի շատ եվրոպական արժեքներ կրող է, և ժողովուրդն իր բարեկեցությունն այդ համակարգում է տեսնում, այդ մարդիկ այս ընտրություններում լուրջ անելիքներ ունեն։ Եվ նաև կարծում եմ, որ Արևմուտքն այդ քվեից մի ձայն անգամ չի կորցնելու։

– Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր վարչապետը փոփոխությունների ալիք է բերելու, իսկ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ՝ շտապ փոփոխություններ չսպասեք: Այս հակասությունն ինչո՞վ է պայմանավորված, առավել ևս ասում էին, որ նրանք նախապես երկարատև զրուցել են:

– Սերժ Սարգսյանի հայտարարությունն ինքնին հակասական էր, որովհետև նա իր կերպով փոփոխություններ չսիրող մարդ է: Սերժ Սարգսյանի հետ աշխատած, կամ նրա քաղաքական փորձն ու անցած ճանապարհը խորապես ուսումնասիրած ցանկացած մարդ կասի, որ Սերժ Սարգսյանի կառավարման սիրած մոդելը ճահիճն է: Ինքը ճահիճ է ստեղծում, որտեղ ղեկավարելը շատ ավելի հեշտ է դառնում: Եվ ցանկացած փոփոխություն շատ ցավոտ է իր համար ու ռիսկային: Վստահ եմ, որ էներգետիկայի նախարարի փոփոխությունը, որ իր ընկերն է, շատ ցավոտ էր իր համար: Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ այս փոփոխություններին չէր գնա, եթե նրա վրա ճնշում չլիներ:

Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի նշանակումը որոշվել է ոչ Հայաստանում, և դրա ընդունումը պարտադրված է եղել: Բայց Սերժ Սարգսյանը փորձում է նաև որոշակիորեն խաղալ արևմտյան դաշտում՝ այդ կողմում դիվիդենտներ հավաքելով, և առաջիկա ընտրություններում Արևմուտքի լոյալությունն ունենալու համար: Դրա վառ օրինակն է ԸՕ վերջին փոփոխությունները` ցուցակների հրապարակման հետ կապված, ինչին իրենք կատեգորիկ դեմ լինելով՝ համաձայնեցին: Դրա վառ օրինակն է վերջին մեկ տարում քաղաքական համաձայնագրի խոսակցությունները, որի մասին ո՛չ Եվրոպան, ո՛չ իրենք ոչինչ չեն ասում, ու դա կախված է նաև ընտրությունների հանդեպ հասարակության ունեցած վերաբերմունքից:

Դա կախված է նաև ԼՂ հիմնահարցի լուծման վերաբերյալ Եվրոպայի առաջարկություններից: Ակնհայտ է, որ այսօր ռուսական առաջարկները Սերժ Սարգսյանին չեն բավարարում, դա փաստ է, նույն Կազանյան պամանավորվածությունները, Լավրովյան ծրագիրը, որ տարածքներ հանձնելու խնդիր է դրվում, իսկ կարգավիճակի հարցը թողնվում է շատ հեռու: Իսկ Սերժ Սարգսյանը Բլումբերգին տված հարցազրույցում հստակ հայտարարել է, որ եթե նախկինում ինքը համաձայն էր կարգավիճակի հարցը թողնել 50-60 տարի հետոյին, ապա՝ ապրիլյան դեպքերից հետո, կատեգորիկ դեմ է դրան: Իսկ Արևմուտքն ասում է` եկեք վստահություն ձևավորենք, տեսազննման սարքերը տեղադրենք, լուծենք խնդիրը, թե ով է փոխվստահությունը խանգարում, ստեղծենք մթնոլորտ, որը կնպաստի բանակցային գործընթացին, և հետո նոր նստենք բանակցելու:

Այս մասին Սերժ Սարգսյանը Բիշքեկի գագաթաժողովին բառացի ասաց, որ թե՛ Մինսկի խումբը, թե՛ ԵՄ-ն, թե՛ միջազգային հանրությունն առաջարկում են խնդրի լուծման այս տարբերակը, և քանի դեռ դա չկա, ոչինչ չի լինելու: Այսինքն` իրեն այսօր ձեռնտու է արևմտյան երկրների առաջարկած լուծման մոդելը ԼՂ հարցում, իրեն ձեռնտու է նաև տնտեսական առումով սպասելիքներ ունենալ Արևմուտքից, իրեն ձեռնտու է նաև ապագա խորհրդարանական ընտրություններում ունենալ այդ երկրների մինիմում լոյալությունը, մաքսիմում` հայտարարեն, որ մեկ քայլ առաջ է:

Հետևաբար` ինքը վստահ է, որ ռուսական ազդեցության առումով, այսպես թե այնպես, ընտրությունը, միևնույն է՝ Հանրապետականի վրա է լինելու և դա բնական է: Ռուսները միշտ աշխատել են գործող իշխանության հետ, և իրենց երկրում էլ կառուցել են նման իշխանություն` «Единая Россия» իշխանությամբ, ЛДПР և կոմունիստներ ընդդիմություններով, Հյուսիսային Կորեայի են վերածել և ուզում են ՀՀ-ն ևս դարձնել Հյուսիսային Կորեա, որ ինչպես ուզեն՝ այնպես էլ վարվեն: ՀՀ իշխանություններին շատ բարդ իրավիճակներ են սպասում, առավել ևս` ունենալով Ղարաբաղի խնդիր, ներքաղաքական նորանոր դասավորումներ, նորանոր դեմքերի ի հայտ գալ, խաղացողների ավելացում, սրանք քաղաքական գործընթացները շատ ավելի հետաքրքիր կդարձնեն, բայց նաև շատ ավելի կսրեն, ու վտանգները կշատանան:

– Կարեն Կարապետյանի նշանակումից հետո ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարեց, որ շարունակելու են համագործակցությունը: Ի՞նչ եք կարծում` այդ «և-և»-ի քաղաքականությունը որքանո՞վ կհաջողվի մեր իշխանություններին, առավել ևս, որ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» համակարգում բարձր պաշտոններ էր զբաղեցնում, իսկ «Գազպրոմի» դուստր ձեռնարկություններն Արևմուտքի պատժամիջոցների տակ են, ինչպե՞ս է նրա թեկնածությունն ընկալվում Արևմուտքում, և համագործակցությունն ինչպե՞ս կշարունակվի:

– Արևմուտքը պետությունների հետ համագործակցության գործընթացները կազմակերպում է մի քանի տարվա համար նախատեսված ծրագրերով և երբեք չի կապում անհատների հետ: Կան անհատներ, որոնց առաջարկություն կանի այնպես, ինչպես առաջարկություններ անում էին Հովիկ Աբրահամյանին, որ նույնպես ռուսական կոնտեքստի էր, և նրանից առաջ ևս: Իրենք համոզված են, որ տնտեսական, ներդրումային, բյուջետային ներկայիս իրավիճակը, աղքատության առկա մակարդակը հաշվի առնելով՝ ցանկացած մարդ, որ տնտեսվարող է, Արևմուտքի առաջարկները պետք է ընդունի` ելնելով իր շահերից: Իրենք համոզված են, որ այն, ինչ առաջարկում են, փրկօղակ է Հայաստանի համար, նաև այս տարածաշրջանում ամրացնում է իրենց թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դիրքերը:

Արևմուտքը նաև տնտեսական առումով է այստեղ դիրքավորվում և հասկանում է, որ քաղաքական դաշում տեղ ունենալու համար նաև տնտեսական որոշ լծակներ են պետք: Այդ առումով ես չեմ համարում, որ դա «և-և»-ի, կամ «այո-այո»-ի, կամ «ոչ-ոչ»-ի քաղաքականություն է:

Արևմուտքը տեսնում է, որ այս տարիներին իր համակիրների, իր մոդելի ուղղությամբ մտածողների և այն գնահատողների թիվը 5-8%-ից դարձել է 35-40%: Իսկ դա լուրջ ձեռքբերում է, և իրենք ուզում են այդ արդյունքն ամրացնել:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի անձին, անցյալին ու արգելանքի հարցերին, դրանք Սերժ Սարգսյանի խնդիրներն են, և այն առաջարկություններին, ինչ իրենք անում են Կարեն Կարապետյանին, նա կարող է ասել՝ ոչ, Սերժ Սարգսյանը կարող է ասել՝ այո, և այդ խնդիրն այդպես լուծվի, որովհետև երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության պատասխանատուն երկրի նախագահն է, և վարչապետը բացարձակապես ոչինչ չի որոշում, առավել ևս՝ Կարեն Կարապետյանի նման վարչապետը, որ չունի նույնիսկ փոքր քաղաքական թիմ և հենարան:

Ինչ վերաբերում է վարչարարության գնահատականներին, դա մասնագետների խնդիրն է, բայց իմ կարծիքով՝ Կարեն Կարապետյանը «ՀայԳազարդի» ունեցվածքն այնքան շահավետ տարբերակով տվեց ռուսներին, որ ռուսական իշխանությունը դրա դիմաց շնորհակալ լինելով՝ նրան առաջարկեց ավելի բարձր աշխատավարձով պաշտոններ: Ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ հետո կրկին արծաթ առաջարկեն այլ՝ ավելի բարձր խնդիրների համար: Այս առումով սպասումներս զրոյական են, և որևէ դրական բան այս գործընթացում չեմ տեսնում:

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Ամենադիտված