Պուտինը դիմել է վճռական քայլերի
ԱշխարհՍիրիայի հարցի շուրջ ուշագրավ զարգացումներ են նկատվում: Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Սոչիում կայանալիք հանդիպման նախօրեին, որի ընթացքում քննարկվելու են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն առնչվող հարցեր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին Սոչի քաղաքում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են սիրիական հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի կազմակերպման հիմնական սկզբունքները, ինչպես նաև մոտ օրերս Սոչիում կայանալիք Սիրիայի ժողովուրդների համաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր: Հատկապես ուշագրավ է Պուտինի այն հայտարարարությունը, որ ռազմական գործողությունները Սիրիայում մոտ են ավարտին:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
– Ձեր գնահատմամբ՝ Պուտինի և Ասադի հանդիպումը և արված հայտարարություններն ի՞նչ նշանակություն ունեն հիմնախնդրի կարգավորման համար: Կարո՞ղ ենք արձանագրել, որ գործընթացը թևակոխել է վճռորոշ փուլ:
– Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, որ դեռևս վաղ է խոսել Սիրիայի հիմնախնդրի հանգուցալուծման մասին: Երբ Պուտինն ասում է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվում է, անկեղծ ասած՝ ուզում եմ հավատալ դրան, բայց Սիրիայում առկա իրողություններն ինձ հակառակն են ապացուցում: Այդ ռազմական գործողություններն ուղղված են Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելուն, բայց այդ վտանգը ես դեռևս տեսնում եմ Սիրիայում, հետևաբար եթե դրված էր նպատակ՝ վերացնելու այդ վտանգավոր սպառանալիքը, ապա ո՛չ կոալիցիոն ուժերը, ո՛չ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերը այդ նպատակին դեռ չեն հասել, այնպես որ, կարծում եմ, վաղ է խոսել ահաբեկչության, առավել ևս արմատական ահաբեկչական խմբավորումներն արմատախիլ անելու մասին:
շարունակությունը՝ կայքում