Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների
Քաղաքականություն«Զինվորների վիրավորվելու կամ զոհվելու տարբեր պատճառներ են լինում․ դրանցից գրեթե կեսը՝ նրանց անզգույշ պահվածքն է, որը գալիս է արխային լինելուց, այսինքն՝ երբ որ ոչ մի բան չի պատահում, սկսում են անփույթ վերաբերել իրենց կյանքին․ եթե երկար ժամանակ հակառակորդը չի կրակում, մերոնք սկսում են բացահայտ գնալ-գալ թուրքի դիտակետի առջևով, կամ գնում-գալիս են ականապատ դաշտով ինչ-որ կարևոր գործ անելու՝ արխայնանում են և այլն․ կարճ ասած՝ դա զինվորների անփորձ լինելուց է, իհարկե, ինչպես նաև նորմալ ուսում չստանալու արդյունք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով օրերս ականի պայթյունի հետևանքով զոհված երեք զինծառայողների մահվան մասին լուրին։