Սելենա Գոմեսը նոր ֆոտոշարք է ներկայացրել
LifeՄեկ ամիս առաջ «Billboard» ամսագիրը Սելենա Գոմեսին «Տարվա կին» էր հռչակել , և Սելենան նոր ֆոտոշարք էր արել ամսագրի համար: Կադրերում նա դեռ շիկահեր չէ , հանդես է գալիս այն կերպարով, որով նրան սովոր են տեսնել երկրպագուները:
Գոմեսը սև կոստյումով է, որը մերկ մարմնին է հագել: Նրա դիմահարդարումը նույնպես մուգ երանգներով է: Երկրպագուներն այս կադրերը մեծ ոգևորությանբ են դիտել, բայց նրանց հետաքրքրում են նաև Սելենայի անձնական կյանքի մանրամասները:
Ինչպես հայտնի է, ծանր վիրահատությունից հետո Սելենա Գոմեսը հեռացավ The Weeknd-ից և այժմ կրկին նախկին ընկերոջ՝ Ջասթին Բիբերի հետ է հանդիպում: Սիրահարները չեն թաքցնում իրենց զգացմունքները և բացահայտ համբուրվում են բոլորի աչքի առջև:
«Billboard»-ի կողմից «Տարվա կին» տիտղոսին արժանանալուց հետո Գոմեսի կարիերան նոր վերելք է ապրել, իսկ ամսագրի խմբագրակազմը հայտարարել է, որ իր կերպարով Գոմեսը ոգեշնչում է աշխարհի շատ կանանց: