Մոսկվան «սպառնում է» ճանաչել Ղարաբաղը
ՔաղաքականությունԱռաջին / Դեռ Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցից առաջ ռուսաստանյան փորձագիտական միտքն արդեն նախապատրաստել էր Մոսկվայի ղարաբաղյան քաղաքականության շրջադարձը, որի բովանդակությունն, ըստ էության, հանգում է երկու կարևոր արձանագրման` Մոսկվան գոնե առայժմ հրաժարվում է սեպարատ նախաձեռնություններից` համանախագահության կոնսենսուսով առանցքային դեր ստանձնելով ԼՂ հակամարտության կառավարման, մենեջմենթի գործընթացում և երկրորդը` Մոսկվայում ընդունում են, որ հակամարտությունն ուշ է կարգավորվելու և մինչ այդ անհրաժեշտ են կայունությանն ուղղված որոշակի մեխանիզմների ստեղծում:
Իհարկե, բարդ է հստակ կանխատեսումներ անել Մոսկվայի ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ, որովհետև դրա ձևավորման վրա ազդում են մի շարք բարդ գործոններ, հատկապես` Մոսկվայի և Արևմուտքի բարդ հարաբերությունները: Այսօր Մինսկի խմբի ձևաչափը միջազգային բացառիկ հարթակ է, որտեղ Մոսկվան արդյունավետ համագործակցում է արևմտյան գործընկերների հետ ու կասկած չկա, որ այդ հարթակի ինստիտուցիոնալ նշանակությունը Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, քան` նրա տարածաշրջանային քաղաքականությունը: Մյուս կողմից` որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե վաղը գլոբալ քաղաքականությունն ինչպիսի ազդեցություն կունենա ԼՂ հարցի, դրա կարգավորման սպոնսորությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքին հարաբերությունների վրա: Ռուսաստանի փորձագիտական միտքն անկախ չէ և այս առումով որոշակիորեն տուժում է անալիզի որակը, օբյեկտիվությունը:
շարունակությունը՝ կայքում