Չի բացառվում` Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն. պետք է սպասել Եվրամիության սև ցուցակի հրապարակմանը
ՔաղաքականությունԵվրամիությունը կարող է դեկտեմբերին Հայաստանն ընդգրկել հարկային ապաստարան համարվող, այսինքն` եկամուտները թաքցնելու հարմար երկրների «սև ցուցակում», գրել էր Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ դեկտեմբերի 5-ին
ԵՄ ֆինանսների նախարարները պետք է քննարկեն ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբի աշխատանքները, զեկույցում արտացոլված կլինի, թե որ երկրում կան ֆինանսական թափանցիկության, հարկային արտոնությունների հետ կապված խնդիրներ։