Ճանճերն ավելի վտանգավոր են, քան կարելի է պատկերացնել. գիտնականների նոր ուսումնասիրությունը
ԱշխարհՃանճերն ավելի շատ վնասակար բակտերիաներ են փոխանցում, քան համարվում էր նախկինում: Այս եզրակացությանն են եկել Փենսիլվանիա նահանգի համալսարանի, Նանյանի տեխնոլոգիական համալսարանի, Ռիո-դե-Ժանեյրոյի դաշնային համալսարանի ու ևս 7 գիտական հաստատությունների գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Հետազոտություն կատարելու համար բռնել են 116 ճանճ Հարավային և Հյուսիսային Ամերիկայում՝ մսի և սենյակային: Արդյունքները ցույց են տվել, որ բակտերիաներն ամենաշատը կուտակվում են միջատների թաթերին և թևերին:
Ճանճերը, որոնք սովորաբար կարելի է տեսնել տանը, փոխանցում են մինչև 351 տեսակի միկրոբ, իսկ մսինները՝ 316: Այդ պատճառով սենյակային ճանճերն ավելի վտանգավոր են ճանաչվել:
Բակտերիաները, որ փոխանցում են այդ թռչող միջատները, կարող են առաջացնել ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոց, գաստրիտ, նույնիսկ ստամոքսի քաղցկեղ: