Վարչապետի հրաժեշտի հարցազրույցը
ՔաղաքականությունԼրագիր / Վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին, որում նշմարվում են ուշագրավ տողատակեր: Հարցազրույցն ինքնին ուշագրավ է իր այսպես ասած մարդկային բնույթով: Այսինքն, վարչապետի բացառիկ հարցազրույցը առնչվում է ոչ թե նրա անմիջական պաշտոնեական գործունեությանը, խնդիրներին, տնտեսական եւ քաղաքական հեռանկարներին, այլ Կարեն Կարապետյանի կենսագրությանն ու մարդկային նկարագրին:
Խոշոր հաշվով, հարցազրույցն ավելի բնորոշ է նախընտրական տրամաբանությանը, քան խորհրդարանի ընտրությունից հետո բավական բարդ տնտեսական եւ քաղաքական իրավիճակում գործող վարչապետի կարգավիճակին: Սակայն, դրանով հանդերձ, այդ տրամաբանությունը կամ էներգետիկան թողնում են հրաժեշտի հարցազրույցի տպավորություն, կամ այսպես ասած հրաժեշտի մեկնարկի տպավորություն:
Միեւնույն ժամանակ, շրջանը խոշոր հաշվով ոչ դե յուրե, բայց դե ֆակտո նախընտրական է: Մի քանի ամիս անց Հայաստանի կառավարությունը հրաժարական է տալու, երբ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին վայր դնի նախագահի լիազորությունը: Հայաստանը լիարժեք անցնում է խորհրդարանական կառավարման, եւ պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որի վարչապետին պետք է ընտրի խորհրդարանի մեծամասնությունը:
շարունակությունը՝ կայքում