Ամուսնացած չլինելու վեց առավելություն
ՀասարակությունՊետք չէ վշտանալ, եթե դուք դեռ չեք գտել Ձեր երկրորդ կեսին։ Հիմա Դուք ձեզնով զբաղվելու ժամանակ կունենաք։
Վայելեք կյանքը։ Կարդացեք այս նյութը ու իմացեք, թե որոնք են չամուսնացած աղջկա կյանքի առավելությունները։
Դու կարող ես տուն գալ, երբ ուզում ես, ու ոչ ոք քեզ չի հարցնի՝ որտե՞ղ էիր։
Երեկոյան ճաշ պատրաստելու փոխարեն կարող ես քեզ համար թեթեւ աղցան պատրաստել ու վայելել այն մեկ բաժակ սառը գինու հետ ։
Նաեւ քեզ ոչ ոք չի արգելի դիտել Օդրի Հյոփբերնի դերակատարմամբ ռոմանտիկ մելոդրամաներ։
Դու այլեւս ստիպված չես լինի արդուկել վերնաշապիկներ ու տաբատներ։
Շաբաթ առավոտը դու կարող ես սկսել՝ դեմքիդ ելակի դիմակ դնելով ու փրփուրով լոգանք ընդունելով։
Ու առհասարակ արդեն շատ ժամանակ կունենաս ինքդ քեզ խնամելու համար։ Ոչ ոք քեզ չի շեղի կոսմետիկ պրոցեդուրաներից ու դիմակներից։