Սերժ Սարգսյանը դրեց վերջին քարը. նոր եւ բարդ իրավիճակ
ՔաղաքականությունԼրագիր / Նոյեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ԵԼՔ դաշինքի նախաձեռնած լսումը ԵՏՄ-ից դուրս գալու թեմայով: Բայց այդ լսումը առաջացնում է տպավորություն, որ խորհրդարանի դահլիճում ոչ թե նոյեմբերի 27-ն է, այլ նոյեմբերի 23-ը: Բանն այն է, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համաձայնագիրը, շրջանակային համաձայնագիր, որ անգամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատմամբ բացառիկ է ԵՏՄ անդամի կարգավիճակ ունեցող պետության համար:
Այլ կերպ ասած, անգամ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն են փաստացի արձանագրում ԵՏՄ անդամությունը «խնդիր չլինելու» հանգամանքը: Ավելին, Եվրամիության հարեւանության հարցերի հանձնակատար Մանը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կվկայի, որ հնարավոր է գործակցել՝ հակադրվելու փոխարեն: Ակնառու է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով մի շարք իրողությունները, գնաց մեկ այլ ճանապարհով՝ Հայաստանի ԵՏՄ անդամությունը դարձնել ոչ թե խնդիր, այլ հնարավորություն՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերության խորացման ու սերտացման համար:
Առաջին հայացքից դա թվում է պարադոքս, գործնականում անհնար մի բան, հատկապես նկատի ունենալով, որ ԵՏՄ լոկոմոտիվ Ռուսաստանը Եվրամիության հետ գտնվում է դիմակայության ռեժիմում, ու ԵՏՄ-ն էլ հենց դրա համար անհրաժեշտ գործիք է կամ դրանից բխող նախաձեռնություն:
շարունակությունը՝ կայքում