«Ռոմայի» ավագը «չափալախել» է մրցակցին ու տապալվել
ՍպորտԶավեշտալի դեպք է տեղի ունեցել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ:
69-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ «Ռոմայի» ավագ Դանիելե Դե Ռոսին «փափալախել» է «Ջենոայի» հարձակվող Ջանլուկա Լապադուլոյին և գետնին տապալվել:
Մրցավարները մրցակցին հարվածելու և սիմուլյացիայի դիմելու համար Դե Ռոսիին հեռացրել են դաշտից:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի 1:1: