Հայերեն


6 զինծառայողով 10 րոպե ծեծել են հրամանատարին. խճճված քրեական գործ

Հասարակություն

Armtimes.com-ը գրում է․

Չորս սպայի ցուցմունքների հիման վրա 6 պարտադիր ժամկետային զինծառայող կարող է ազատազրկվել մինչեւ 8 տարի ժամկետով:

Այս մասին ահազանգում են զինծառայողների պաշտպանները: 2016 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում զինծառայողներից մեկի ծննդյան օրվա միջադեպը վեր է ածվել մի կաթիլ մեղրի պատմության:

Պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին եւ Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կարեն Խաչատրյանին:

Այսպես՝ ծննդյան տոնը նշելու ժամանակ, ըստ նախաքննական մարմնի` տղաները ալկոհոլ են օգտագործել, ինչի մասին հրամանատար Խաչատրյանը զեկուցել է զորամասի հրամանատարությանը, տեղի է ունեցել ընդհարում զինծառայողների ու Կարեն Խաչատրյանի միջեւ:

Մեր զրույցում Արման Միքայելյանի եւ Հարություն Ասատրյանի պաշտպան Մարիամ Մկրտչյանը պատմեց, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հրամանատար Կարեն Խաչատրյանը շարքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել զինծառայողներից մեկի հասցեին:

«Ըստ նախաքննական մարմնի, վեց զինծառայողները 10 րոպե բոլորի աչքի առաջ ծեծի են ենթարկել Կարեն Խաչատրյանին: Սակայն իրականությունն այլ է եղել, նրա վնասվածքներն ավելին պետք է լինեին, եթե այդպես լիներ, բայց նա ստացել է ընդամենը մեկ աչքի կապտուկ: Իսկ իմ պաշտպանյալ Արման Միքայելյանն ավելի շատ վնասվածք է ստացել. նրա մոտ արձանագրվել է քթի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, որը դատաբժիշկը գնահատել է թեթեւ ծանրության մարմնական վնասվածք, իսկ հրամանատարինը՝ ոչ թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող: Իմ պաշտպանյալը 10 օր շարունակ հոսպիտալում է գտնվել, բայց «տուժած» հրամանատարը ոչ մի օր չի գտնվել հոսպիտալում»,- ասաց պաշտպանը:

Մեր հարցին, թե տուժած հրամանատա՞րն է ծեծել Արման Միքայելյանին, Մարիամ Մկրտչյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ նախաքննական մարմինը նրա գործողությունները որակել է որպես անհրաժեշտ պաշտպանություն. «Դա չի կարող որակվել անհրաժեշտ պաշտպանություն, որովհետեւ Արման Միքայելյանի վնասվածքները եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի հատ: Դա որակել որպես պաշտպանություն՝ արդեն իսկ ծիծաղելի է: Քանի որ հրամանատարությունը ներկա է եղել միջադեպին, սպայի մեղքը բարդել են զինվորների վրա, որովհետեւ հակառակ դեպքում հենց միայն Արմանի վնասվածքներից ելնելով՝ պետք է Կարեն Խաչատրյանը պատասխանատվության ենթարկվեր: Դեպքին ներկա են եղել ջոկի պատասխանատուները, գումարտակի հրամանատարը, ուստի անհնար էր, որ 10 րոպե տղաները ծեծեին նրան ու ոչ ոք չմիջամտեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ իր պաշտպանյալները նախաքննության ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալ, սակայն դա չի խանգարել քննիչին առերեսում կատարել մեղադրյալների ու Կարեն Խաչատրյանի միջեւ: «Տուժողը վերացական ցուցմունքներ է տվել, մեկ ասել է, որ չի հիշում դեպքը, մեկ ասել է, որ ցավ չի զգացել, այսինքն՝ կոնկրետ չի պնդել՝ իմ պաշտպանյալներն իրեն հարվածել են, թե՝ ոչ»,- ասաց պաշտպանը:

Գործով մյուս մեղադրյալ Վազգեն Մխեյանը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպան Նորայր Նորիկյանը մեր զրույցում ասաց, որ Կարեն Խաչատրյանի այն պնդումները, թե տղաները ծննդյան տոնի ժամանակ ալկոհոլ են օգտագործել, իրականությանը չի համապատասխանում, եւ դա փաստել է նաեւ դատաքիմիական փորձաքննությունը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ վեց հոգով 10 րոպեում մեկ հոգու ծեծեն, այդ մարդու վրա ոչ մի նորմալ տեղ չէր մնա: Իմ պաշտպանյալը դրա հետ ոչ մի առնչություն չունի: Զգացվում է, որ սպաներն անձնական վրեժխնդրություն են լուծել այս վեց զինծառայողի նկատմամբ եւ իրենց տված ցուցմունքներով հասել են նրան, որ այս զինծառայողներն այսօր հայտնվել են ճաղերի հետեւում»,- պնդեց Նորիկյանը: Ըստ նրա՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի ջանասիրություն է ցուցաբերվել 6 շարքային զինծառայողին ծանր հանցագործության մեջ մեղադրելու եւ երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար:

Բացի այդ, Ռազմական ոստիկանությունը դրական բնութագիր է տվել զինծառայողների վերաբերյալ, իսկ զորամասի հրամանատարական կազմը՝ բացասական: «Որոշել են երեխեքից վրեժխնդիր լինել»,- նկատեց փաստաբան Նորիկյանը՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողների դեմ ցուցմունքներ են տվել բացառապես սպայական կազմից՝ վաշտի, գումարտակի եւ դասակի հրամանատարները: Մեր հարցին, թե վեց զինծառայողը նախկինում կոնֆլիկտ ունեցե՞լ են Կարեն Խաչատրյանի հետ, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, եւ բացի դա՝ գործի նյութերում էլ չի երեւում:

Այսպիսով՝ 6 զինծառայողի սպառնում է նվազագույնը՝ 4, իսկ առավելագույնը՝ մինչեւ 8 տարվա ազատազրկում: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Գորիսի նստավայր), եւ հոկտեմբերի 5-ին դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ կկայանա առաջին դատական նիստը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված