Հայերեն

ԿՐԾՔԻ ՀԵՏ ՄԻ ՔԻՉ ՄԵՂՄ ՎԱՐՎԵՔ. մասնագետների խորհուրդները

Life

Բժիշկները վստահեցնում են, որ կնոջ կուրծքը չի կարելի կծել, ամուր սեղմել, ցավեցնել


Կրծքի ցավերի դեպքում պետք չէ պանիկայի մեջ ընկնել, բայց պետք էլ չէ այն անտեսել: Այդ ցավերը կարող են զանազան պատճառներ ունենալ եւ ամենեւին էլ լուրջ խնդիրներ չլինել: Կրծքի ցավի ամենատարածված պատճառը հորմոնալ ֆոնի փոփոխությունն է դաշտանային ցիկլի ընթացքում: Մասնագետները վստահեցնում են, եթե դաշտանից առաջ կրծքի ցավեր են լինում եւ դաշտանի հենց սկզբում այն ավարտվում է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Մեզ հետ զրույցում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը խորհուրդ է տալիս այդ օրերին օգտագործել հատուկ քսուքներ, ու թեթեւ տանել դաշտանային ֆոնով սկսված կրծքի ցավերը: Իսկ այ, եթե կանայք անկանոն սեռական կյանք են ունենում կամ, մեղմ ասած՝ սեքսի պակաս, ապա կուրծքը «անհանգիստ է» լինում եւ ցավում է: Խաչանուշ Հակոբյանի խոսքերով՝ «Եթե ասենք՝ սեքսով շատ զբաղվեք եւ խնդիրներ չեն լինի կամ քաղցկեղ ընդհանրապես չի լինի, այնքան էլ ճիշտ չէ: Պարզապես, եթե կին եք ստեղծվել, ապա պարտավոր եք իրականացնել կնոջը տրված ֆունկցիաները. սեռական կյանքով ապրել, երեխա ունենալ, կերակրել: Կարեւոր է, որ ճիշտ ժամանակին դաշտանը սկսի եւ ավարտվի, մի խոսքով, այս բոլոր ֆունկցիաներից մեկն ու մեկի շեղման դեպքում արդեն հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան»: Մասնագետի ներկայացմամբ՝ պետք չէ զսպել սեռական ցանկությունները եւ սեքսից խուսափել, քանի որ սեքսի ժամանակ օրգանիզմում հորմոնները կարգավորվում են, իսկ եթե հորմոնները կարգին են, ապա խնդիրներ էլ շատ հազվադեպ են լինում: Մասնագետները հորդորում են տղամարդկանց, որքան էլ որ նրանց ցանկությունն ու կիրքը թելադրում է կնոջ կուրծքը կծել, ամուր սեղմել կամ տրորել՝ մի քիչ մեղմ լինել: Խ. Հակոբյանի խոսքերով՝ «Ցանկալի չէ կրծքագեղձերը կոպիտ սեղմել. կուրծքը գեղձերի ամբողջականություն է, եւ պետք է զգույշ վարվել: Կծելը, ցավեցնելով սեղմելը առաջացնում են տրավմաներ, սրանք էլ հանգեցնում են լուրջ հիվանդությունների: Չնայած դա կախված է նաեւ կնոջ օրգանզիմից: Եթե ընդհանուր վերցնենք, ապա մարմնավաճառները պետք է քաղցկեղ ունենան, բայց քանի որ նրանք ակտիվ սեռական կյանք են ունենում, նրանց հորմոնները կարելի է ասել նորմալ են ու խնդիրներ քիչ են ունենում»: Մասնագետի դիտարկմամբ, հակառակ սրան, հնարավոր է նաեւ ամուսնացած կինը, որը սեքսի առումով անտեսված է ամուսնու կողմից, մի քանի անգամ կրծքի հետ կոպիտ վարվեն՝ մոտ ապագայում կրծքագեղձի խնդիրներ ձեռք բերի: Շատ կարեւոր է ճիշտ կրծկալ ընտրել: Կրծկալը չպետք է շատ սեղմի կուրծքը եւ չպետք է նաեւ շատ թույլ լինի: Մասնագետների վստահեցմամբ, շատ կարեւոր է, խուսափել տրանսպորտում պարբերաբար «թափահարվելուց» եւ շատ թույլ հագուստներ կրելուց: Քիչ կանայք են տեղյակ, որ սխալ ընտրված «անտիպերսպիրանտները» եւս վտանգավոր են կրծքի համար: Խ. Հակոբյանի ներկայացմամբ՝ «անտիպերսպիրանտը», որը հարմար չէ ձեր օրգանիզմին, կարող է խցանել քրտնագեղձերը, իսկ դրանից էլ կրծքագեղձի խնդիր կառաջանա: Այդ քսուքն ընտրելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ մի «անտիպերսպիրանտը» կարող է մեկին վնասել, մյուսին՝ ոչ: Չնայած կնոջ կուրծքը, փաստորեն, շատ «թշնամիներ» ունի, բայց առաջիններից մեկը գենետիկան է, ապա երկարատեւ ու դաժան սթրեսը, չափից ավելի գիրանալն ու անգամ մաշկի գույնը: Պարզվում է, սեւամորթները կրծքի քաղցկեղով գրեթե չեն հիվանդանում: Տիկին Հակոբյանի ներկայացմամբ՝ կրծքագեղձի առողջությունը պահպանելու համար առողջ ապրելակերպ է պետք. «Սնունդը պետք է կարգավորված լինի. օրը 4 անգամ, բայց քիչ-քիչ սնվել, շատ միս չօգտագործել, ալկոհոլն ու սուրճը չչարաշահել, շոկոլադ քիչ ուտել եւ ընդհանրապես գրգռիչ սննդից էլ խուսափել՝ շատ բանջարեղեն ուտել եւ չծխել»: Նույնիսկ արեւի ճառագայթները կարող են կրծքի քաղցկեղ առաջացնել: Մասնագետի խոսքերով՝ կրծքի թեթեւ խնդիրների դեպքում արգելված է արեւային լոգանք ընդունել, քանի որ արեւի տակ մնալով՝ այդ թեթեւակի խնդիրները լրջանում են. «Մենք հիվանդ ունեինք, որը կրծքագեղձի թեթեւ խնդիր ուներ, որքան էլ արգելեցինք արեւի տակ մնալը, միեւնույն է՝ նա մեզ չլսեց, գնաց ծով, «զագար» ընդունեց ու մեկ տարի հետո քաղցկեղով հիվանդացավ: Իհարկե, նաեւ մեծ նշանակություն ունի այն, թե կինը հակվածություն ունի՞ նման հիվանդությունների, թե՝ ոչ»: Մասնագետի խոսքերով՝ երբ սկսվում է ձեւավորվել կրծքագեղձը, անհրաժեշտ է պարբերաբար ինքնազննում անել, իսկ ճիշտ ինքնազննման համար մասնագիտական բուկլետներ են բաժանվում կենտրոնի կողմից, որին հետեւելով՝ կարելի է գեղեցիկ եւ առողջ կուրծք ունենալ: Իսկ 35-40 տարեկանից հետո, անկախ նրանից, կուրծքը ցավում է, թե ոչ, տարին մեկ անգամ պետք է բժշկի մոտ հետազոտվել՝ հետագա խնդիրները կանխելու համար:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված