Նոր իրավիճակ հայ-իրանական սահմանին
ՔաղաքականությունԱռաջին / Արտգործնախարար Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Զարիֆը, որը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Նալբանդյանի, վարչապետ Կարապետյանի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան անկասկած ինքնին ուշագրավ իրադարձություն է, սակայն ներկայումս այն տեղի է ունենում իրադարձությունների և զարգացումների բավական դինամիկ մի շրջափուլում, որը էլ ավելի հետաքրքիր է դարձնում Զարիֆի հայաստանյան այցը: Խոսքը թե՛ Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագրի մասին է, թե՛ նաև Ղարաբաղյան գործընթացում առկա զարգացումների, որոնց բավականին ուշագրավ երանգներ դրսևորվեցին Լավրովի՝ Երևան ու Բաքու կատարած այցերի և դրանց ընթացքում արած հայտարարությունների համատեքստում:
Խոշոր հաշվով, հանրագումարի բերելով այդ ամենը, ներառելով նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ, նաև մեկ շաբաթ անց արդեն Էրդողան-Ռոհանի-Պուտին հանդիպումը Ռուսաստանում՝ ակնառու է դառնում, որ ձեռք է բերվում բավականին լայն ընդգրկում ունեցող մի համաձայնություն, որի առանցքը եթե Հայաստանը չէ, ապա առանցքային հարթակներից մեկն է հաստատ, և այդ տեսանկյունից Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցը դրա խոսուն վկայությունն է:
շարունակությունը՝ կայքում