Աղջիկն այգու մկրատով կտրել է սիրեցյալի առնանդամը
ԱշխարհԱրգենտինայի Կորդովա քաղաքի բնակչուհին այգին մշակելու սեկատորով կտրել է 40-ամյա սիրեցյալի առնանդամը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
26-ամյա Բրենդա Բարատինին հարձակվել էր տղամարդու վրա կիրակի առավոտյան, երբ նա քնած է եղել։ Բրենդան գործածել է սեկատոր՝ նրա սեռական օրգանները կտրելու համար։
Տուժածին հիվադանոց են տեղափոխել։ Նա շատ արյուն է կորցրել, սակայն վիճակը կայուն է։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Դեռևս պարզված չէ, թե կոնկրետ ինչն է հրահրել կնոջը հանցագործության։ Նրան ձերբակալել և ուղարկել են հոգեբուժական հետազոտման։
Արգենտինական Los Andes պարբերականի տվյալներով՝ Բարատինիի փաստաբանն առաջ է քաշում տեղի ունեցածի այլ վարկած։ Նա հաստատում է, որ տուժածը փորձել է բռնաբարել իր պաշտպանյալին, և նա ստիպված է եղել պաշտպանվել։