Աղջիկը պարզել է ամուսնու դավաճանությունը՝ շնորհիվ Instagram-ում զետեղված մեկ նկարի
ԱշխարհՄանկական ատամնաբույժ Յուլյա Ագրանովիչը Instagram-ով բացահայտել է ամուսնու դավաճանությունը՝ կողմնակի աղջկա օգտահաշվում նկատելով տեսարան, որը բացվում է իրենց ննջասենյակի պատուհանից։ Դավաճանության մասին պատմությամբ Ագրանովիչը կիսվել է իր էջում։
Համոզվելով, որ նկարն իսկապես արվել է իրենց ննջասենյակից, կինը մեկնաբանություններում հարցրել է ամուսնուն, վաղու՞ց է նա իրենց տուն մարմնավաճառներ բերում։ Կինը նամակագրություն է սկսել նաև ամուսնու սիրուհու հետ, ով խորհուրդ է տվել կնոջը «վերջ տալ կրկեսին և սկսել իրական կյանքով ապրել»։
Ագրանովիչին հաջողվել է գտնել ամուսնու այլ սիրուհիների և նրանց հետ կապ հաստատել։
Օգտատերերն աջակցել են կնոջն ու «ժամկետանց» ամուսնուն լքելու և նոր տղամարդու հետ երջանիկ կյանք սկսելու կոչ արել։