Տեսեք, թե ինչպես են ամերիկացի զինվորականները վերանորոգում Երևանի ծերանոցը
ՀասարակությունԱմերիկացի զինվորականները, համազգեստը մի կողմ դրած, 2 շաբաթ անընդմեջ Երեւանում զբաղվել են կամավոր վերանորոգման աշխատանքով։
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, զինվորականներն իրենց ուժերով վերանորոգել են Երեւանի թիվ 1 ծերանոցը՝ տարեցների համար ապրելու բարվոք պայմաններ ապահովելով։ Վերանորոգմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ։
Այդ ընթացքում զինվորականներին այցելել են Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, լեյտենանտ բեն Հոջեսը եւ Քանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ Լի Թաֆանելին: