Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի առաջին պտուղը
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դատաիրավական համակարգի բարեփոխումների համար Եվրամիության կողմից ֆինանսավորման աճ է ակնկալում:
Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ենթադրվում է ֆինանսավորման աճ, ի՞նչ աշխատանքներ են կատարվելու, ասաց. «Շատ շուտով մենք հանրության դատին կներկայացնենք մեր ռազմավարական ծրագիրը, թե ինչ ենք պատրաստվում անել հաջորդ 5 տարիների ընթացքում: Քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ»:
Եվրամիության աջակցությամբ 2016-ից Հայաստանում իրականացվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը, որի արդյունքները ներկայացվել են այսօր, մտահոգիչ պատկեր է արձանագարել Հայաստանի դատական համակարգում: Փորձագիտական խումբը եկել է այն եզրակացության, որ դատական հայցերի թիվը անհամարժեք է դատավորների քանակին, դատարանները ծանրաբեռնված են: Իսկ այդ պայմաններում անհնար է արդարադատության բարձր որակ ապահովել: Նշվում է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կան դատարաններ, որոնք չունեն տպիչներ, համակարգիչներ, ծանուցումների առաքումն անգամ խնդիր է:
շարունակությունը՝ կայքում