Ադրբեջանը միլիոններ է ծախսում Հայաստանին հաղթելու համար
ՍպորտԱռաջին / 2018 թվականի սեպտեմբերին կմեկնարկի Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը, որտեղ կխաղարկվեն 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր:
Հայտնի է, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է ամենաթույլ՝ D դիվիզիոնում: Շատերը մեր հավաքականի ամենացածր դիվիզիոնում լինելը որակում են որպես հիանալի հնարավորություն պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հանդես գալու: Նշենք, որ ամենաթույլ դիվիզիոնում Հայաստանի հավաքականն իր վարկանիշով միայն երկրորդ զամբյուղում է: Այսինքն՝ վիճակահանության արդյունքում մերոնց բաժին է հասնելու ավելի բարձր վարկանիշ ունեցող հավաքական 1-ին զամբյուղից:
Այստեղ մեր պոտենցիալ մրցակիցներն են Բելառուսը, Մակեդոնիան և հարևան Վրաստանը: 1-ին զամբյուղում է նաև Ադրբեջանի ազգային թիմը, որը, սակայն, քաղաքական նկատառումներով Հայաստանի ազգային թիմի հետ միևնույն խմբում չի ընդգրկվի: Ադրբեջանցիները, սակայն, իրենք իրենց որակելով D դիվիզիոնի գլխավոր ֆավորիտ, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում գլխավոր մրցակից տեսնում են Հայաստանի ազգային հավաքականին:
D դիվիզիոնում 4 ենթախմբերի հաղթողները 2019 թվականի մարտին փյել-օֆում վիճարկելու են հաղթողի կոչումը: Ուստի Ազգերի լիգայի փլեյ-օֆում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների հանդիպումը կարելի է իրատեսական համարել:
շարունակությունը՝ կայքում