14-ամյա աղջկա հետ սեքսի համար ուսուցիչը պայմանական պատժաժամկետի է դատապարտվել
ԱշխարհՖրանսիայում դատավճիռ է կայացվել մաթեմատիկայի 33-ամյա ուսուցչի նկատմամբ, ով մի քանի ամիս ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 14-ամյա դպրոցական աղջկա հետ, նաև դարձել է նրա առաջին տղամարդը: Այս մասին հայտնում է Life-ը:
Չնայած աղջկա ծնողները, դատախազն ամբաստանյալի համար պահանջել են 5 տարվա ազատազրկում՝ դատարանն ուսուցչին դատապարտել է պայմանական պատժաժամկետի, երբ ապացուցվել է, որ ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել:
Տղամարդը մեղմ պատժի է արժանացել, որովհետև վերջերս որոշվել է երկրում օրինականացնել ինտիմ հարաբերությունները 13 տարեկանից: Այդ օրինագիծը մտցվել է Ֆրանսիայի խորհրդարան և քննարկման փուլում է, բայց արդեն ազդում է մի շարք դատավճիռների վրա: