Առանց «օրհնվել» ամուսնանալու համար նորապսակներին սպանել են
ԱշխարհՊակիստանի Կարաչի քաղաքում ոստիկանները 10 մարդու են ձերբակալել, ովքեր կապ ունեն նորապսակների սպանության հետ, հաղորդում է The Independent-ը:
Քննիչները հայտնել են, որ 24-ամյա Աբդուլ Հադին և 19-ամյա Հասինա Բիբին սպանվել են իրենց հարազատների կողմից, քանի որ ամուսնացել են առանց նրանց թույլտվության և օրհնության:
Սպանության գործով ձերբակալվել են երիտասարդի հայրն ու երկու ընտանիքների 9 այլ անդամներ: Հարցաքննման ժամանակ տղամարդիկ խոստովանել են, որ զույգին սպանել են ցեղի խորհրդի հրամանով՝ ավանդույթների խախտման և վիրավորանքի համար:
2016թ. Պակիստանում օրենք էր ընդունվել, ըստ որի խստացվում է պատվի սպանության համար պատիժը: Ավելի վաղ, եթե զոհի ընտանիքի անդամները ներում էին մարդասպանին, ապա նա ազատվում էր պատժից, և կոնֆլիկտը կարգավորվում էր կողմերի համաձայնությամբ:
Հաշվի առնելով այն, որ պատվի սպանությունը հաճախ կատարվում էր ողջ ընտանիքի համաձայնությամբ հարազատներից մեկի կողմից, մարդասպանի ներումը երաշխավորված էր: