Կրեմլը պատասխանել է Սերժ Սարգսյանին
ԱմենաընթերցվածՀերթական բրիֆինգի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ ներկա պահին քննարկվում է Հայաստանի մասնակցությունը Սիրիայի հումանիտար օպերացիային: «Այդ հարցը քննարկվում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Այդ հարցը պետք է քննարկվի ոչ այնքան Ռուսաստանի Դաշնությունում, որքան ՄԱԿ-ում, և, իհարկե, պետք է քննարկվի կոնկրետ երկրների հետ համագործակցությունը, և թե ինչ ներդրում կարող են նրանք ունենալ համապատասխան գործունեության մեջ»,- ասել է Զախարովան: Սիրիայի հումանիտար օպերացիային Հայաստանի հնարավոր մասնակցության մասին ՀՀ նախագահը հայտարարել է սեպտեմբերի 16-ին նեղ շրջանակներում ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ: