Մոուրինյոն կհրաժարվի 3 ֆուտբոլիստներից. ովքեր են նրանք
Սպորտ«Մանչեսթեր Յունայեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տրանսֆերային պատուհանի բացվելուն պես մտադիր է հրաժարվել 3 ֆուտբոլիստներից: Պորտուգալացի մասնագետը հայտնել է, որ ցանկանում է ուժեղացնել պաշտպանության եզրերը:
Ըստ The Telegraph-ի Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել պաշտպաններ Լյուկ Շուի, Դելի Բլինդի ու Մատեո Դարմիանի ծառայությունից: Նույն աղբյուրի համաձայն, Մոուրինյոն դժգոհ է այս ֆուտբոլիստներից և ցանկանում է ձեռք բերել այնպիսի պաշտպանների, որոնց վրա կարելի է երկար ժամանակ հույս դնել: