«Միսս Մոսկվա» է դարձել Լիզա Լոպատինան. լուսանկարներ
Աշխարհ
Մոսկվայում երեկ կայացել է «Միսս Մոսկվա 2017» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ «Ռուսաստանի գեղեցկություն» մրցույթում որպես մայրաքաղաքի ներկայացուցիչ հանդես գալու հնարավորության համար պայքարել է 40 աղջիկ։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Ելիզավետա Լոպատինան: Նա 21 տարեկան է, ավարտել է Ռուս-բրիտանական կառավարման ինստիտուտն ու զբոսաշրջության ոլորտի մասնագետ է:
Եզրափակիչ փուլին պատրաստվել աղջիկներին օգնել են Ռուսաստանում գեղեցկության ոլորտի պրոֆեսիոնալներն ու աստղերը։ Հաղթողին ընտրելիս հատուկ ուշադրություն են դարձրել դեֆիլեին, որը շատ կարևոր էր այս մրցույթում։
«Միսս Մոկսվա 2017» մրցույթին մասնակցել է 800 աղջիկ, բայց միայն 40-ն են անցել եզրափակիչ փուլ։ Նրանց թվում է եղել նաև հայուհի` 19-ամյա Դիանա Հակոբյանը: