Հարսանիքը՝ «Բելլաջոյում», զուսպ
ՀասարակությունԸստ «Հրապարակ»-ի՝ նախօրեին «Բելիաջիո» ռեստորանում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կրտսեր որդու հարսանիքը։ Նա ամուսնացել է Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի եղբոր՝ Սերգեյի դստեր հետ։ Որքան էլ զարմանալի է, հարսանեկան տոնախմբությունը եղել է փոքր մասշտաբի՝ հարազատներ ու մտերիմներ, եւ հնարավորինս զուսպ։ Քաղաքական էլիտան ներկայացված չի եղել։ Հիշեցնենք, որ նորապսակները նշանվել են տարիներ առաջ, մեծ նշանդրեք արել, եւ դեռեւս 2014-ին էր խոսվում նրանց հարսանիքի մասին։