Իրանը 2 ուշագրավ ակնկալիք ունի Հայաստանից
ՔաղաքականությունՆախարար Զարիֆի երեւանյան օրակարգը
Հայաստանն ու Իրանը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում փոխանակել են երկկողմ հարաբերության կարեւորության մասին հավաստիացումներ: Իրանցի նախարարը Երեւանում հանդիպել է թե արտաքին գործերի նախարարին, թե վարչապետին, թե նախագահին:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներում Զարիֆը խոսել է այն մասին, որ հայ-իրանական տնտեսական գործակցության մակարդակը համարժեք չէ քաղաքական հարաբերության մակարդակին: Երեւանն էլ խոսել է տնտեսական հարաբերության կարեւորության մասին, սակայն խոսակցությունն աչքի է ընկնում կոնկրետության բացակայությամբ:
Թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներում, բացի ազատ տնտեսական գոտու ձեւավորման մասին խոսակցությունից, չկա հայ-իրանական տնտեսական գործակցության նոր եւ հեռանկարային այլ կոնկրետ թեմա: Ազատ տնտեսական գոտին անշուշտ կարեւոր է, սակայն մեղմ ասած մոլորություն կլինի կարծել, թե դրանով հնարավոր է համարժեքացնել Հայաստան-Իրան քաղաքական եւ տնտեսական հարաբերության մակարդակները:
շարունակությունն՝ այստեղ