Արտակարգ դեպք. ծեծել են քաղաքապետարանի աշխատողին
ՀասարակությունՇիրակի մարզում, նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Անկախության փողոցի թիվ 36 շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկ քաղաքի բնակիչներ 47-ամյա Արտակ Գ.-ի, 39-ամյա Ղեւոնդ Գ.-ի, 30-ամյա Մխիթար Տ.-ի եւ 52-ամյա Թորգոմ Տ.-ի միջեւ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Արթիկի ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Մխիթար Տ.-ն հարվածել է նաեւ Արտակ Գ.-ին պատկանող Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո էլ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Գ.-ին, ով աշխատում է Արթիկի քաղաքապետարանում՝ որպես ներքին աուդիտի բաժնի պետ, տրվել է դատաբժշկի ուղեգիր: