Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ շուտով փաստեր է ներկայացնելու. ինչի մասին է խոսքը
ՀասարակությունԱյսօր դատարանում միջնորդություններից մեկի քննարկման ժամանակ, երբ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք էր հայտնում, ամբաստանյալներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում՝ նրան ընդհատելով և վիրավորական արտահայտություններ ասելով, ինչի համար դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց: Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանը նախազգուշացում ստացան:
«Ձենդ կտրի՜»-դատախազի հասցեին բղավեց Պավել Մանուկյանը, ինչից հետո ուղեկցող ոստիկանները փորձեցին հանդարտեցնել լարված իրավիճակը: Ապա Պավել Մանուկյանը բղավեց. «Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, ես հեսա փաստեր եմ տալու»: