«Արտֆուդ» ընկերությունը պարտքեր չի կուտակել․ Պարզաբանում
ՏնտեսությունSlaq.am / «Ժողովուրդը» օրաթերթը գրել է, որ «Արտֆուդ» ընկերությանը պատկանող Այրումի պահածոների գործարանը Այրում համայնքի հանդեպ հարկային պարտավորություններ է կուտակել: «Ժողովուրդ»-ը Այրումի համայնքապետարանից տեղեկացել էր, որ «Արտֆուդը» 2 տարվա հողի և գույքահարկի պարտքեր է կուտակել։
Այս թեմայով Slaq.am-ը զրուցեց «Արտֆուդ» ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և որ իրենք պարտքեր չեն կուտակել։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Արտֆուդ» ընկերության գույքահարկի պարտքը կազմում է 841 հազար դրամ, որից 300 հազար դրամը տույժերն են: Իսկ հողի հարկի պարտքը կազմում է 108 հազար դրամ, որից 20 հազարն են տույժեր։