Հայերեն

«Հայտնի երգչուհիներից մեկը փսխեց». «Փոփ Արտ»-ի հաղորդավարուհիները՝ անձնական կյանքի, հարսանիքներ վարելու և հաղորդաշարի մասին

Life
 

Boomnews.am-ի զրուցակիցներն են «Փոփ արտ» հաղորդաշարի հաղորդավարուհիներ Անահիտ Հարությունյանը և Սաթենիկ Խաչատրյանը։ 
Աղջիկները միշտ փորձում են հնարավորինս շատ բացահայտումներ անել իրենց հյուրերի անձնական կյանքի մասին և խորանալ շատ մանրուքների մեջ։ Մեր հարցին ի պատասխան, թե  լինում է պահ, որ դուք ձեզ դնում եք հյուրի տեղը ու մտածում եք, թե ինչ կպատասխանեիք, երբ ձեզ այդքան խիստ անձնական հարցեր տան, աղջիկները նշեցին, որ իրենց հյուրերը ի սկզբանե գիտեն հաղորդման ֆորմատը ու գալիս են պատրաստված և տրամարդված։  Սաթենիկը նշեց նաև, որ իրենց փորձում են միշտ մնալ էթիկայի սահմաններում ու այսքան տարիների ընթացքում երբեք չեն վիրավորել իրենց հյուրին, իսկ Անահիտը ասաց. «Մենք մեր սեփական աղբյուրներով փորձում ենք հյուրի մասին հնարավորինս շատ ու հետաքրքիր տեղեկատվություն իմանալ։ Այո, եղել է պահ, երբ ես ինքս մտածել եմ, թե արդյոք ինչ պատասխան կտայի եթե լինեի մեր հյուրի աթոռին: Ու ըստ դրա կարծում եմ, որ եթե մարդ հանրային է և պատ չի ստեղծել իր անձնականի և հանրության միջև, ուրեմն պետք է պատրաստ լինի ցանկացած հարցի և դրան պատասխան տալուն»:

Ինչպես Անահիտը նշեց, մենք էլ մեր սեփական աղբյուրները ունենք ու մեր տեղեկություններով, հարգելի Սաթենիկ, Ձեր կոլլեգան հաղորդաշարի տնօրենի ազգականն է։ Արդյո՞ք երբևէ այդ փաստը Դուք զգացել եք։ Արդյո՞ ք քննարկումների ժամանակ այդ փաստը օգնում է Անահիտին վերջնական որոշումների վրա ազդելու։
Եվ հարց Անահիտին։ Անահիտ ջան, երբևէ փորձե՞լ եք Ձեր «դիրքը» ծառայեցնել հյուրի ընտրության կամ հարցերը որոշելու առումով։

Սաթենիկ։ 
Նախ ասեմ, որ ձեր տեղեկությունը բացարձակ ճշմարտություն է, որը գրեթե բոլորին է հայտնի, այնպես որ)))))) Անահիտն իմ ամենամտերիմ մարդկանցից մեկն է, կարծում եմ, որ սրանով իսկ արդեն պարզ է, որ մեր միջև որևէ մրցակցություն, մեկը մյուսին թելադրելու և իր որոշումը վերջնական համարելու խնդիր չի կարող լինել: Ամեն ինչ որոշում և կառուցում ենք միասին:
Անահիտ։ Մենք հասկանում ենք, որ հետևելով մեր հարցազրույցներին փորձում եք նմանվել մեզ և «ինտրիգ» եք հետապնդում )))) Հաղորդաշարի հիմնադիր, տնօրենի ազգական լինելը միմիայն պարտավորեցնում ու էլ ավելի պատասխանատվության զգացում է ստեղծում, ոչ ավելին։



Սաթենիկ ջան, Անահիտի ֆեյսբուքյան էջին հետևելով հասկանում ենք, որ ինքը ամուսնացած է ու հիմա մեկ հարց է առաջանում։ Դուք երբեք չեք խոսել Ձեր անձնական կյանքի մասին։ Կպատմեք արդյո՞ք, թե ինչ փուլում է այն, արդյո՞ք սպասում եք սպիտակ ձիով ասպետին։
Ինձ թվում է, վերևում տրված իմ պատասխաններից հետո, ես պարզապես այլ տարբերակ չունեմ, քան՝ անկեղծ և բաց պատասխանելը: Այս փուլում ես սպասում եմ իմ ասպետին՝ սպիտակ ձիով, թե՝ առանց դրա, ժամանակը ցույց կտա: 



Դուք համարվում եք հանրային դեմքեր, երբևէ առաջարկ ստացել եք հարսանիք, կնունք կամ ծնունդ վարելու։ Եթե ոչ, ապա ինչպես կարձագանքեք այդ առաջարկին և ինչ հոնորար կպահանջեք ։
Անահիտ։ Ոչ միայն առաջարկ չենք ստացել հարսանիք վարելու, այլ նաև չենք մտածել այդ մասին))))։ Իհարկե եղել են դեպքեր, երբ մասնակցել ենք ոչ կոմերցիոն միջոցառումներին, սակայն հոնորար նշելը կարծում եմ սխալ է, որովհետև աշխատանքի ծավալի և տարիների հետ չենք բացառում, որ հնարավոր է նաև հոնորարի փոփոխություն։

Սաթենիկ։ Հարսանիք, կնունք կամ ծնունդ վարելու փորձ և առաջարկ չեմ ունեցել, փոխարենը՝ որպես հանրային մարդ կորպորատիվ միջոցառումներ վարել եմ: Ինչ վերաբերում է արձագանքիս, ապա երբևէ չեմ մտածել, թե ինչպիսին կլինի այն: Կարծում եմ՝ ցանկացած գիտակից և հայտնի մարդ դրան շատ նորմալ կվերաբերվի, քանի որ այդ հրավերները նաև կանխատեսելի են: Այլ հարց է՝ ցանկությունը կա դրանց մասնակցելու, թե՝ ոչ: Իսկ եթե խոսեմ պահանջած հոնորարից, ապա Փոփ Արտ-ի շրջանակներում մենք ինքներս հոնորարի մասին հարց հնչեցնում ենք մեր հյուրերին, սակայն, նշել, թե կոնկրետ որքան աշխատավարձ են ստանում նրանք, երբեք չենք հարցնում, քանի որ դա, կարծում եմ, արդեն ոչ թե անձնական, այլ՝ շատ խիստ անձնական հարց է: Այնպես որ, հարցի այդ մասը ես պարզապես կշրջանցեմ))))։


Դե ինչ, հոնորարի մասին չեք ցանկանում խոսել, ապա հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Ինչ առաջարկի դեպքում կլքեք «Փոփ արտը» ու կտեղափոխվեք այլ հաղորդում վարելու։
Սաթենիկ։ 
Փոփ Արտ»-ը չեմ լքի այնքան ժամանակ, մինչև այն ինքնակամ չհրաժարվի ինձանից ))))
Անահիտ։ «Փոփ Արտ»-ը դարձել է կյանքիս մի մասնիկը, առանց որի պարզապես չեմ պատկերացնում առօրյաս: Կարծում եմ, որ պատասխանիցս արդեն պարզ է, որ ոչ մի առաջարկ չի կարող փոխարինել մեր «Փոփ Արտ»-ին։

Կբացահայտեք մեկ կամ երկու դրվագ հայ հայտնիների մասնկացությամբ, որոնք տեղի են ունեցել ձեր նկարահանումների ժամանակ, բայց եթեր չի հեռարձակվել։ 
Անահիտ։ Ամենածիծաղելի պատմությունը..........Մրսածությո՞ւն, թե՞ լարվածություն. հայտնի երգչուհիներից մեկը փսխեց հաղորդման ժամանակ։ Իհարկե, չեմ կարող նշել անունը, սակայն վստահ եմ, երբ վերջինս կարդա, հաստատ կհասկանա՝ ինչի մասին է խոսքը:
Սաթենիկ։ Ես կհիշեմ մեր առաջին հաղորդումներից մեկը, որը չեմ կարող ասել՝ ամենավատն էր ինձ համար, թե ամենածիծաղելին: Հյուրընկալել էինք հայտնի հաղորդավարի, ով հնչած հարցերին այնքան ոչ ադեկվատ էր պատասխանում, որ մեզ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա ոչ սթափ վիճակում է՝ ալկոհոլի կամ նմանատիպ այլ միջոցի ազդեցության տակ, նույնիսկ շարժուձևն էր բավական տարօրինակ:

 
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված