Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ենթարկվել է բարդ վիրահատության
Սպորտ«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում ենթարկվել է ծնկի բարդ վիրահատության:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ ստացել էր ծնկի խաչաձև կապանի կտրվածք, ինչպես նաև վնասել մենիսկը։ Հայրապետյանի ապաքինումը կտևի նվազագույնը վեց ամիս։
Հայաստանի ընթացիկ առաջնությունում Լևոն Հայրապետյանը 6 հանդիպում է անցկացրել «Փյունիկի» կազմում: Նա այս տարվա ամռանը Իրանի «Փեյքան» ակումբից էր վերադարձել «Փյունիկ»: