Հայերեն


Նախկին դեսպանը` մի պահ մոռանալով, որ հայ է, տարօրինակ հայտարարություններով է հանդես եկել

Հասարակություն

Armlur.am-ը գրում է․

Ռուսական «Մոսկովսկի Էքսպրեսս» պարբերականի թղթակից Անդրեյ Սմիրնովը բավականին ուշագրավ ակնարկ է գրել «Հակառուսական տրամադրություններ Հայաստանում. Ժողովուրդը հաստատում է, նախագահի խորհրդականը՝ հերքում» վերնագրով, որում նա իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ծավալվող հակառուսական տրամադրությունների առնչությամբ: Լրագրողը խնդրի շուրջ զրուցել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի հետ, ով հանդես է եկել, մեղմ ասած, տարակուսելի հայտարարություններով: Նախ՝ նա հայտարարել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առհասարակ չկան: Ապա հարկ է համարել հավելել.«Որոշ մարդիկ ենթադրություններ են անում վտանգավոր եւ չստուգված տեղեկությունների հիման վրա: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը նույնպես ունի իր հետաքրքրությունները: Նրա ջերմ հարաբերությունները մի երկրի հետ, որը Հայաստանում իբրեւ թշնամական է ընդունվում, կարող է մեզ համար շահեկան լինել. կրիտիկական պահերին զսպողի դեր ստանձնող է պետք»: Ապա աստիճանաբար ընկնելով ռուսաքծնության աֆեկտի մեջ՝ մի պահ մոռացել է, որ ինքը, ի վերջո, հայ է եւ այլեւս չզսպելով իր ներսի հպատակին՝ պոռթկացել է.«Հայաստանցիները սիրում են բոլորին մեղադրել, բացի իրենցից: Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսական են: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը: Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, եւ արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»: Ռուսաստանն այլեւս առաջվանը չէ, եւ պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլեւս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ-որ բան» մոտեցմամբ»: Եթե նման հայտարարություն աներ որեւէ ռուսամետ քաղաքական գործիչ, անընդունելի լինելով հանդերձ, գուցե այդքան զարմանալի չլիներ: Բայց երբ նման գնահատականներ է հնչեցնում ՌԴ-ում ՀՀ երկարամյա դեսպանը, ՀՀ նախագահի ներկայիս խորհրդականը, արդեն խայտառակություն է: Եվ, ահա, այսպիսի մտածողությամբ մե՞կն է տարիներ շարունակ պաշտպանել Հայաստանի շահերը Մոսկվայում: Ոչ հարգարժան սույն պարոնը, ով, ի դեպ, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի օրոք զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, հավանաբար մոռացել է, որ հենց իր ապիկար պաշտոնավարման /2002-2010թթ./ տարիներին են Հայաստանի հիմնական հզորությունները «նվիրվել» Ռուսաստանին, չեղարկվել Իրան-Հայաստան տարանցիկ գազատարի կառուցման հնարավորությունը, եւ հայկական երկաթուղին տրվել ռուսներին: Թեեւ նայած թե ում համար է նրա գործունեությունը եղել ապիկար: Դատելով սրա հայտարարություններից՝ նա իր իսկական տերերի համար լավ էլ արդյունավետ է ծառայել:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված