Օդապարիկով թռչելիս տղան 250 մետրանոց տարօրինակ գրություն նկատեց դաշտում. տեսեք, թե 5 օր շարունակ ինչ էին այնտեղ գրել (Photo)
LifeՕդապարիկով թռչելիս տղան 250 մետրանոց տարօրինակ գրություն նկատեց դաշտում։ Արդեն տանը, քարտեզով նայելիս պարզ դարձավ, որ դա ամուսնության առաջարկություն է և ռուսերեն գրված էր «Катя, ты выйдешь за меня?»։ Ինչպես հետո պարզվեց՝ սիրահարի ջանքերն ու 5 օր տևած քրտնաջան աշխատանքն իզուր է եղել, քանի որ Կատյան մերժել էր նրան։ Չնայած տխուր ավարտին՝ այնուամենայնիվ գրությունը դեռ պահպանվում է առցանց քարտեզների վրա։



