Երեւանում աղջիկն ականատես է եղել մոր մահացու վրաերթին (լուսանկար)
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08:20-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ, 66-ամյա Մկրտիչ Թադեւոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FՏ 509 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոոցում վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան մի կնոջ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով հետիոտնը փողոցը անցնելիս է եղել ոչ թույլատրելի հատվածով եւ նրա հետ է եղել նաեւ աղջիկը, սակայն աղջիկը հրաշքով է փրկվել, իսկ մայրը՝ ոչ: