Ձերբակալվածների վիճակը
ՀասարակությունԻնչպես տարիներ շարունակ, այնպես էլ այսօր, ձերբակալված անձանց իրավունքները շարունակում են ոտնահարվել։ Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտում լուրջ խնդիր է ՁՊՎ-ներ բերվելուց առաջ մարդկանց խոշտանգելը, ՁՊՎ-ներում` օրենքով սահմանված կարգով 72 ժամից ավելի մարդկանց պահելը։
Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Սահակյանի խոսքով, բոլոր խախտումների եւ թերությունների վերաբերյալ իրենք ընթացիկ հաշվետվություններով պարբերաբար դիմում են ՀՀ ոստիկանություն. «Ոստիկանությանը դիմել ենք 48 անգամ, իսկ պատասխանատվության են ենթարկվել ընդամենը 35-ը։
Նշենք, որ ՁՊՎ-ներում ոստիկանները ազատազրկվածերին չեն ծեծում, արդեն մարդիկ ծեծված ու խոշտանգված գալիս են ոստիկանական բաժանմունքներից»։ Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը մտահոգություն է հայտնում, որ հաշվետվությունների վերաբերյալ ոստիկանության մեկնաբանությունների մեջ կան բաներ, որոնց հետ դիտորդական խումբը համաձայն չէ. «ՁՊՎ-ներում պահվող մեծ թվով անձանց հանդիպեցինք, որոնք բոլորն էլ ունեին մարմնական վնասվածքներ, անգամ այնպիսիք, որ պատմելու չեն, բայց նրանց չէին տեղափոխել հիվանդանոց, միայն մեր միջնորդությունից հետո դա տեղի ունեցավ»։