ՀՀ-Եվրամիություն. համաձայնագրում նշված որոշ քայլեր շատ շուտով կիրականացվեն
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստան-ԵՄ համաձայնագրում չկա որևէ դրույթ, որը կարելի է ընկալել որևէ մեկի դեմ, սա բոլորի օգուտի համար է: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ համաձայնագիրը նաև կարող է շատ լավ մոդելային նպատակի ծառայել ԵՄ անդամ այլ պետությունների համար, որոնք հանդիսանում են այլ միությունների անդամներ: Եվ Հայաստանն այս հարցում առաջատարի դիրքում է:
Դեսպանն ասաց, որ սա երկկողմ համագործակցության պայմանագիր չէ, քանի որ ոչ թե Հայաստանի ու Եվրամիության միջև է կնքվել, այլ Հայաստանի և ԵՄ անդամ բոլոր պետությունների:
«Այս համաձայնագիրը շատ հանգրվանային նշանակություն ունի, ճանապարհի սկիզբ է: Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվեն»,- ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ ԵՄ անդամ պետություններն էլ կաջակցեն այս համաձայնագրի իրագործմանը:
շարունակությունը՝ կայքում