Հայերեն

Լավ լուր՝ գործարարների համար

Տնտեսություն

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կողմերն առանձին բանակցություններ պետք է վարեն ներդրումների մասով, ինչն ուղղված է լինելու ներդրումների փոխադարձ պաշտպանությանը և խրախուսմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա մանրամասնեց այն միջոցառումները, որոնք տնտեսական ոլորտում պետք է իրականացվեն ըստ ստորագրված համաձայնագրի:
2018 թվականի հունվարից հայ արտահանողների համար սկսելու է գործել գրանցման «Ռեքս» համակարգը: «Ներկայում որպեսզի մեր տնտեսավորղերը ապրանք արտահանեն ԵՄ և օգտվեն GSP+ի արտոնություններից, պետք է ունենան ծագման սերտիֆիկատ: 2018 թվականի հունվարից ՀՀ-ում գործող կազմակերպությունները ապրանք արտահանելիս դեպի ԵՄ կարող են մեկ անգամ գրանցվել այս համակարգում, գրանցված լինելով՝ արդեն իրենց ապրանքն արտահանել դեպի ԵՄ առանց ծագման փաստաթղթի, բայց միաժամանակ օգտվել տրվող արտոնություններից: Որպեսզի անցումը սահուն լինի, նախատեսվել է, որ 2018 թվականի ընթացքում զուգահեռ գործելու է նաև սերտիֆիկատներով արտահանման գործընթացը»,- ասաց Մելքոնյանը: Նրա խոսքով՝ սա էական նշանակություն կունենա այն փոքր ու միջին տնտեսվարողների համար, ովքեր ստիպված են լինում ամեն փոքր խմբաքանակի արտահանման համար ունենալ ծագման սերտիֆիկատ՝ դրա համար ծախսելով գումար ու ժամանակ:
«Այս համաձայնագիրն ունի լրջագույն ծածկույթ և տնտեսական, և առևտրային հարաբերությունների մասով: Համաձայնագիրն արտոնյալ առևտրի ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային և թեմատիկ ծածկույթի առումով ունի անհամեմատ ավելի մեծ և խորը ծածկույթ, քան մենք ունենք ներկայումս ԵՄ հետ գործող համաձայնագրով: Համագործակցություն է լինելու ապրանքային առևտրում, որը կանոնակարգում է երկկողմ ապրանքների առևտրին առնչվող հարաբերությունները՝ հիմնականում հիմնվելով Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների վրա»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ համաձայնագրով աշխատանք է տարվելու նաև մրցակցության բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է կողմերի միջև հավասար հնարավորությունների ստեղծում, որը վերաբերում է շուկաներում հասանելիությանն ու համագործակցությանը:
Համեմատաբար նոր պայմանավորվածության ոլորտ կա, որը վերաբերում է պետական մասնակցությամբ ձեռնարկություններին: Այստեղ ևս, ըստ Գարեգին Մելքոնյանի, հիմք են ընդունվում ԱՀԿ նորմերը՝ հիմնականում նախատեսելով մրցակցային մոտեցումներ:
Ծառայությունների մասն, ըստ նրա, էական տեղ ունի բանակցված փաթեթում և նախատեսվում է որոշակի ազատականացում, քան ունենք այսօր ԱՀԿ շրջանակներոմ:
Ընդհանուր առմամբ, ըստ փոխնախարարի, 2014-2017 թվականների ընթացքում Եվրամիության կողմից Հայաստանին հատկացված ընդհանուր աջակցության ծավալը կազմել է 140-170 մլն եվրո, իսկ 2017-2020 թվականների համար նախատեսված փաթեթը քիչ ավելին է՝ նախատեսելով հիմնականում չորս ուղղություն՝ տնտեսական զարգացում և շուկաների հնարավորություններ, պետական մարմինների հզորացում և լավ կառավարում, հաղորդակցություն, արդյունավետություն, բնապահպանություն, կլիմայական փոփոխություն և շարժունակություն ու մարդկանց միջև շփումներ: Հատկացումների էական մասը հետագայում էլ նախատեսվում են ուղղել տնտեսական օրակարգի համար:
Եվրամիությունը կշարունակի նաև Հայաստանին բյուջետային աջակցություն հատկացնել: 2016 թվականին ամենաբարձր բյուջետային աջակցությունը ստացվել է Եվրամիությունից՝ 27.5 մլն եվրո:
«Այս տարի նախատեսվում է ստանալ 15-17 մլն եվրո բյուջետային աջակցություն: Կան հատկացումներ նաև 2018 թվականի համար, քննարկվում է հետագա տարիների հատկացումների հարցը»,- ասաց Մելքոնյանը:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված