Հայերի շրջանում զոհեր և վիրավորներ կան
ԱշխարհՍեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Հալեպի շտապօգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց:
Շտապօգության մարմինը հայտնել է Վիլլաներ թաղամասի մեջ ընկած հրթիռի հետևանքով հայ զոհերի և վիրավորների անուններն: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար»-ը: Զոհվել են հայազգի Արման Հինտոյանը, և Ծիլա Ճապաղջուրեյանը: Երրորդ հայ զոհը կին է, ում ինքնությունը հնարավոր չի եղել ճշտել:
Ծանր վիրավորված են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինոտեյանը, Ծովիկ Գապիքեան, ովքեր ներկա պահին վիրահատության են ենթարկվում: Ավելի թեթև վիրավորում են ստացել Պեթի Լախոյեան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանեանը: