Սերժ Սարգսյանի նշանային որոշումը. ՀԱՊԿ-ն արեց իր գործը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը չի հերքել տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անելու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին:
Բաղմանյանը հայաստանյան իշխող համակարգի բնորոշ ֆիգուրներից մեկն է, որի անունը մամուլը կապել է տարբեր աղմկոտ պատմությունների հետ: Բաղմանյանը սակայն շարունակում էր ամուր պաշտոնավարումը: Ավելին, նա դիտվում էր Սերժ Սարգսյանի ամենավստահելի պաշտոնյաներից մեկը:
Թեեւ, ամենավստահելի հանգամանքը անշուշտ հարաբերական է: Եթե չնայած աղմկոտ պատմություններին, Բաղմանյանը չէր դառնում Սարգսյանի թիրախ, դա ամենեւին վստահության հանգամանքով չէ, որ կարող է պայմանավորված լինել:
Այսպես թե այնպես, ինչ հանգամանք է փոխվում, որ փոխվում է նաեւ Հայկազ Բաղմանյանը, ինչն անկասկած կլինի նշանային փոփոխություն առնվազն զինված ուժերի կառավարման հարցում: Եթե իհարկե տեղի ունենա այդ փոփոխությունը:
շարունակությունը՝ կայքում