Խմած ուղևորուհին ինքնաթիռում դեբոշ է սարքել և կծել ստյուարդեսսաներին
ԱշխարհԱՄՆ բնակչուհին Բրազիլիայից Նյու Յորք թռչելիս հարբած վիճակում դեբոշ է սարքել, որի ընթացքում կծել է ինքնաթիթի անձնակազմի 3 անդամներին, ովքեր փորձում էին հանդարտեցնել նրան:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: 40-ամյա Իրեշ Ալվեշ Պերեյրան, որն ունի երկու՝ ամերիկյան և բրազիլական քաղաքացիություն և մշտապես ապրում է Նյու Յորքում, նախ հարվածել է իր կողքին նստած ուղևորի դեմքին, իսկ հետո ծեծկռտուք է սարքել բորտուղեկցորդների հետ: Այս մասին հաղորդում է
New York Post-ը:
Կոնֆլիկտի ընթացքում կինը աքացի է տվել և կծել: Նրա ատամներից տուժել է առնվազն 3 մարդ, իսկ օգնության փորձ կատարածներից մեկի էլ ակնոցն է կոտրել: Ի վերջո, հաջողվել է Պերեյրային կապել աթոռին, և այդ վիճակում էլ նա մնացել է մինչև թռիչքի ավարտը: