Հայերեն


Միջադեպ Սևանում․ քաղաքապետը հայհոյե՞լ է երգչուհուն

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

Օրեր առաջ Սեւան քաղաքում Սարգիս Մուրադյանի քարոզարշավին ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Այդ քարոզաշավը վարում էր ասմունքող, դերասանուհի Հերմինե Պետրոսյանը: Սեւանցիները մեզ պատմում են, որ միջոցառման ընթացքում Հերմինե Պետրոսյանը վերցրել է բարձրախոսը եւ ասել, որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի իրենից իր եւ իր ծնողների հասցեին հասցրած լկտի հայհոյանքների համար: Կապ հաստատեցինք Հերմինե Պետրոսյանի հետ, ով այս առնչությամբ ասաց. «Այո, եղել է նման բան: Սարգիս Մուրադյանի քարոզարշավին ես որպես հաղորդավար պետք է հանդես գայի, պետք է հայտարարեի ելույթ ունեցողներին: Այս մասին իմանում է քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, նախքան քարոզարշավը, զանգահարում է ինձ, սկսում ամենալկտի հայհոյանքները տալ: Ես էլ նրան ասում եմ, որ ես հաղորդավար եմ, եւ միայն իմ աշխատանքն եմ կատարում: Հայհոյանքներ է ասում ինձ. ես լսում եմ և որպեսզի պարզաբանեմ, ասում է՝ արի խոսենք»: Հերմինեն մեզ պատմեց, որ հանդիպում է քաղաքապետի հետ եւ ասում, որ որ նույն հաջողությամբ կարող է իր քարոզարշավը վարել, իսկ քաղաքապետի բերանից իր կերպարին բնորոշ լկտի հայհոյանքներ են հնչում: «Ոնց բնութագրեմ նրա հայացքը, ոնց որ թուրքը հային նայեր, իմ աչքերին նայելով՝ ընդհուպ մինչև մայր, սեռական հայհոյանքներ տվեց ինձ, որ ես 30 տարվա մեջ էդպիսի հայհոյանքներ չէի լսել: Դրա հետ մեկտեղ նաեւ ահաբեկեց, եթե դու էդ քարոզարշավը վարես, ես քեզ գլխից կխփեմ։ Ես՝ որպես մարդ, իմ ընտանիքը շատ հարգում եմ և պահանջում եմ, որ ինքը նույնպես հարգի իմ ընտանիքը: Ես հայ ու Հայաստան կարդալուց բացի, ոչ մի ուրիշ գործով չեմ զբաղվել: Ես պահանջում եմ` ինքը հրապարակայնորեն ինձանից ներողություն խնդրի։ Ավելին՝ երեկ Սեւան հեռուստաընկերությամբ իր ելույթում ինձ ավազակ անվանեց, եւ ասաց, որ ես հիվանդ երեխայի փողերը օգտագործել եմ: Երդվում եմ իմ բոլոր սրբություններով, ես բարեգործական միջոցառում եմ կազմակերպել եւ դրանով իսկ փորձել եմ օգնել իմ համագյուղացի 10-ամյա տղային: Ես միայն կասեմ, որ աթոռի համար մեր ու մանուկ ուրացել է, եւ կհորդորեմ` քաղաքապետը իր արշինով բոլորին չչափի: Ես դերասանուհի եմ եւ կատարում եմ իմ աշխատանքը,-ասաց Հերմինե Պետրոսյանը:

Հեռախոսազրույց ունենցանք նաեւ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ:

-Պարո´ն Ղուկասյան, ասմունքող Հերմինե Պետրոսյանը պնդում է, որ ձեր եւ նրա միջեւ միջադեպ է եղել, որի ընթացքում հայհոյանքեր եք հնչեցրել իր եւ իր ընտանիքի հասցեին:

Նման բան չի եղել, ուրիշ բան է եղել:

-Ի՞նչ է եղել:

Մենք հեռուստամարաթոն էինք կազմակերպել մի հիվանդ երեխայի բուժման համար, գումար էր հավաքվել: Ծնողները ինձ ասացին, որ փողի կեսը Հերմինեն գողացել է, իրենց չի տվել, ես էլ նրան ասել եմ անհարմար է: Ինքն դրանից է վատ զգացել:

-Քարոզարշավի ժամանակ Հերմինե Պետրոսյանի չի՞ բարձրաձայնել, որ դուք հրապարակավ ներողություն պետք է խնդրեք իրենից իր եւ իր ծնողների հասցեին հասցրած լկտի հայհոյանքների համար:

Իսկ Հերմինեն ինչ էր անում քարոզարշավի տեղը, ո՞ւմ հետ էր եկել եւ ի՞նչ հաղորդավարություն էր անում:

-Առանձին հանդիպե՞լ եք Հերմինեի հետ:

Հանդիպեմ ինչ անեմ, չեմ հանդիպել, ոչ էլ ցանկություն ունեմ հանդիպելու:

Կապ հաստատեցինք նաեւ այն ծնողի հետ, ում երեխայի բուժման համար կազմակերպված հեռուստամարաթոնի շրջանակներում գումար էր հավաքվել: Տղայի ծնողը մեզ ասաց, որ հեռուատամարաթոնի ողջ գումար մոտ 3 մլն. դրամ իրենց է փոխանցվել:

Նելլի Կարապետյան

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված