Ինչու Մոսկվան «օրհնեց» Հայաստան-Եվրամիություն կապը
ՔաղաքականությունԼրագիր / Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության հինգերորդ գագաթաժողովում Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այլ բան չէր էլ կարող լինել գրեթե երկու տարի շարունակվող այն վեճերի խորապատկերին, թե արդյոք հնարավոր է այս ծրագիրը հերթական անգամ ձախողվի Ռուսաստանի ճնշման ներքո: Այս վեճերը միանգամայն օրինաչափ էին 2013թ. պատմության հետ կապված, երբ մեկ գիշերում Հայաստանը հանկարծ հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը եւ վերցրեց Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) մտնելու ուղեգիծ: Այնժամ բոլորը Հայաստանի այդ վարքագիծն իրավացիորեն համարեցին Ռուսաստանի դիրքորոշումից վախենալու հետեւանք: Ուկրաինայում եւ նրա շուրջ հետագայում ծավալված ապակառուցողական գործընթացները միայն ամրապնդեցին այս տեսակետը:
շարունակությունը՝ կայքում