Հայերեն


9 առասպել բերանի խոռոչի հիգիենայի մասին, որոնց մարդիկ հավատում են

Հասարակություն

Բերանի խոռոչի հիգիենան ու ատամների առողջությունը շատ կարևոր են, սակայն անգամ այս հարցում կան բազմաթիվ միֆեր, որոնց մարդիկ հավատում են և որոնք, սակայն, կարող են վտանգավոր լինել առողջության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Շաքարն ատամների գլխավոր թշնամին է

Իրականում կարիեսի առաջացման պատճառը բակտերիաներն են, որոնք թթուներ են արտադրում, իսկ այդ բակտերիաների համար սնունդ են հանդիսանում ատամների վրա կուտակված ածխաջրերը: Շաքարը, բնականաբար, ածխաջուր է, սակայն այն միակը չէ, ուստի կարիեսի առաջացմանը կարող է նպաստել նաև ածխաջրերով հարուստ այլ սննդամթերքը:

2. Հղի կանանց չի կարելի բուժել ատամները

Հղի կանայք անհանգստանում են, որ ցավազրկող դեղամիջոցները կարող են բացասաբար ազդել պտղի առողջության վրա, սակայն իրականում անհանգստանալու կարիք չկա, քանի որ տեղային ցավազրկող միջոցներն անվտանգ են և չեն կարող նման խնդիրներ առաջացնել: Հարկ է հիշել, որ եթե հղի կնոջ բերանի խոռոչում կան բորբոքումներ, ապա դրանք հարկավոր է անհապաղ բուժել, սակայն անհրաժեշտ է նախապես տեղեկացնել բժշկին հղիության մասին:

3. Կաթնատամները կարելի է չբուժել

Կաթնատամների էմալն ավելի բարակ է, ուստի դրանց պաշտպանությունն ավելի թույլ է: Կաթնատամի կարիեսը չբուժելու դեպքում կարող է առաջանալ թարախային բորբոքում, ինչն էլ կարող է վնասել մնայուն ատամը:

4. Ատամները լավ մաքրելու համար հարկավոր է կոշտ խոզանակ օգտագործել

Իրականում կարելի է օգտագործել նաև ավելի նուրբ խոզանակ: Որոշ մասնագետներ անգամ նշում են, որ ցանկալի է օգտագործել նուրբ խոզանակ՝ լնդերի ու էմալի վնասումից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ՝ պարզապես հարկավոր է հետևել հիգիենայի ամենապարզ կանոններին՝ լվանալ ատամներն օրական երկու անգամ և փոխել խոզանակը 3-4 ամիսը մեկ:

5. Եթե ատամների խնդիրները չեն անհանգստացնում, ապա կարելի է բուժզննում չանցնել

Իրականում հարկավոր է տարեկան երկու անգամ ատամնաբույժի մոտ բուժզննում անցնել՝ անգամ, եթե ոչ մի խնդիր չկա: Պրոֆիլակտիկ բուժզննումն ու մաքրումը կօգնեն կանխել առկա խնդիրների հետագա զարգացումն ու նոր խնդիրների առաջացումը:

6. Որքան հաճախ մարդը լվանա ատամները, այնքան առողջ կլինեն դրանք

Ատամները հաճախ լվանալու դեպքում էմալը մաշվում ու բարակում է և առաջանում են տարբեր հիվանդություններ: Մասնագետները խորհուրդ են տալիս լվանալ ատամներն օրական երկու անգամ, իսկ օրվա ընթացքում պարբերաբար մաքրել բերանի խոռոչը հատուկ ողողման համար նախատեսված լուծույթների միջոցով:

7. Իմաստության ատամները հարկավոր է հեռացնել

Եթե իմաստության ատամներն ամբողջությամբ ծթկել են, առողջ են և չկա դրանց հետ կապված որևէ խնդիր, ապա դրանք հեռացնելու անհրաժեշտություն չկա:

8. Ատամները հարկավոր է մաքրել նախաճաշելուց հետո

Սա շատ տարածված պնդում է, որին երբեմն հետևում են անգամ ատամնաբույժները: Սակայն միևնույն է մասնագետների մեծ մասը խորհուրդ է տալիս մաքրել ատամները մինչ սննդի ընդունում: Բանն այն է, որ քնի ժամանակ ավելի քիչ քանակությամբ թուք է արտադրվում, ինչի հետևանքով ատամների վրա և բերանի խոռոչում կուտակվում է ոչ միայն ատամնափառ, այլև բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ: Այսպիսով՝ եթե մարդը չի մաքրում ատամներն ու բերանի խոռոչը մինչ սնվելը, ապա այդ բակտերիաները հայտնվում են ստամոքսում՝ հետագայում դառնալով տարբեր առողջական խնդիրների առաջացման պատճառ:

9. Ատամի ցավը վկայում է կարիեսի մասին

Ոչ միշտ է ցավը պայմանավորված լինում կարիեսով: Գոյություն ունեն ատամի ցավի մի շարք այլ պատճառներ, որոնց շարքին կարող են դասվել ատամների զգայունությունը, լնդի բորբոքումը և այլն: Բացի այդ, ատամի ցավը կարող է ընդհանրապես կապ չունենալ բերանի խոռոչի հետ, այլ պայմանավորված լինել սինուսիտով, ուստի հարկավոր է անպայման դիմել մասնագետին և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված